15:44 | 23.06.10 | Նորություններ | 2568
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկել է «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» նոր սակագնային պլանը:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, նոր սակագնային պլանը հարմար է այն բաժանորդների համար, ովքեր հաճախ չեն օգտվում ինտերնետից ու աննպատակահարմար են համարում վճարել ֆիքսված ամսավճար:
Նոր սակագնային պլանում անսահմանափակ ինտերնետի դիմաց մեկ օրվա վճարը կազմում է 500 դրամ: Վճարը գանձվում է ըստ օրացույցային օրերի: Քարտի արժեքը կազմում է 1000 դրամ, այն ներառում է 1000 դրամ նախնական հաշվեկշիռ: