16:50 | 22.06.10 | Նորություններ | 3079

«ԱրմենՏել»-ը անալոգային կայանների թվայնացումը կավարտի 2011թ. առաջին կիսամյակում

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում անալոգային կայանների թվայնացումը կավարտվի 2011թ. առաջին կիսամյակում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն տեղեկացրել է, որ ներկայումս մայրաքաղաքում մնացել են ընդամենը երեք անալոգային հեռախոսակայաններ, եւ ընկերությունը կազմակեպչական աշխատանքներ է ծավալում թվայնացման գործընթացն ավարտելու ուղղությամբ: