Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկել է բոնուսային ծրագիր, որն ընկերության կանխավճարային բաժանորդներին թույլ է տալիս ստանալ անվճար խոսելաժամանակ, ուղարկել SMS-հաղորդագրություններ եւ օգտվել մի շարք հավելյալ հնարավորություններից:
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել BONUS բառը 5050 կարճ համարին, գրանցվել «Ինտերնետ օգնական» պորտալում, կամ ուղարկել *505# հրահանգը:
Գրանցվելու արժեքը 10 դրամ է (ներառյալ ԱԱՀ):
Գրանցվելուց հետո «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ծառայություններից օգտվելիս ծախսած յուրաքանչյուր 100 դրամի դիմաց բաժանորդը կստանա մեկական միավոր: Բավականաչափ միավորներ կուտակելու դեպքում նա կարող է փոխանակել դրանք նվերների հետ: Այս պահին նվերների ցանկը ներառում է անսահմանափակ ներցանցային զանգեր եւ SMS-հաղորդագրություններ, ներցանցային խոսելաժամանակ, SMS եւ ինտերնետ-փաթեթներ, ինչպես նաեւ բջջային հեռախոս` MTС 236:
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ Bonus.Vivacell.am կայքում: