Ապացուցված է՝ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց:
Հայաստանում շատ են պատանիները, որոնք առօրյայում սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում տեխնոլոգիական արտադրանք ստեղծել՝ խաղ, հավելված, ռոբոտ, ծրագիր:
Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:
15-ամյա Դավիթ Բեգյանը իր շատ հասակակիցների նման ոչ թե համակարգչային խաղեր է խաղում, այլ ստեղծում դրանք: Itel.am-ը նրա հետ զրուցել է խաղեր պատրաստելու հմտությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում այլ հետաքրքրությունների մասին:
Խաղի ծպտյալ Ջաֆարը
Դավիթը պատմում է, որ ավելի փոքր տարիքում ստրատեգիական խաղեր շատ էր խաղում: Երբ 4 տարի առաջ սկսեց հաճախել «Ղողանջ» կենտրոնում գործող «Արմաթ» լաբորատորիա, արդեն իր ընկերները սկսեցին խաղալ Դավիթի ստեղծած խաղերը:
Դավիթ Բեկյանը
photo © Մեդիամաքս
«Երբ ամբողջապես ծանոթացա Scratch ծրագրին, իմ խմբավար ընկեր Հայկն ինձ առաջարկեց «Ալադին» մուլտֆիլմի կերպարներով եւ սյուժեով
խաղ ստեղծել: Որոշեցի, որ Ալադինը, տարբեր աշխարհներում որոշակի խոչընդոտներ հաղթահարելով, պետք է գա Ժասմինին փրկելու: Ավարտն ավելի հետաքրքիր դարձնելու համար մեկ այլ՝ խաղը բարդացնող միտք հղացավ. խաղի վերջում գլխավոր հակահերոսը՝ Ջաֆարը, Ալադինի կերպարանք է ընդունում, ունենում ենք երկու Ալադին եւ խաղացողը Ալադինի կապիկի միջոցով պետք է ընտրի՝ որին սպանել»,- պատմում է Դավիթը:
photo © Մեդիամաքս
Այս խաղի վրա մոտ 4-5 ամիս է աշխատել: Ասում է, որ դժվարացել է միայն կերպարների վրա աշխատելիս: Հիմնականում վերցրել է մուլտհերոսների պատրաստի նկարներ, իսկ հետո դրանց վրա երկար աշխատել դիզայնի եւ անիմացիոն ծրագրերով, որպեսզի կերպարները փիքսելային շարժ ունենան:
photo © Մեդիամաքս
Խաղի առաջին «դատավորները»Դավիթը Star wars-ի սյուժեով խաղ էլ է ստեղծել Scratch ծրագրով: Այս տարի հենց այդ խաղն էր ներկայացրել
Digicode 2021 մրցույթին: Ընկերները խաղացել ու շատ էին հավանել:
«Խաղերի պատրաստ լինելուց հետո դրանք տալիս եմ խմբակի մյուս սաներին, որպեսզի փորձարկեն: Հիմնականում հետեւում եմ, թե ինչպես են խաղում, ու հաճախ նկատում՝ ինչ փոփոխություններ է անհրաժեշտ անել: Օրինակ՝
Star Wars խաղում որոշակի փոփոխություններ կատարեցի, երբ տեսա, որ որոշ հատվածներում ընկերներս շատ են դժվարանում»,-պատմում է Դավիթը:
photo © Մեդիամաքս
«Նվաճելով» նոր ծրագրերՀիմա նա սովորում է նոր ծրագիր՝ Unity-ն, որով պատրաստում է խաղեր 3D ձեւաչափում: Արդեն փոքր խաղեր կարողանում է ստեղծել նոր ծրագրով, բայց շարունակում է անդադար կատարելագործել գիտելիքները:
«Scratch-ը բազային ծրագիր է, եւ դրանով շատ մեծ խաղեր չեն ստեղծում: Իմ ստեղծած խաղերն էլ հիմնականում ծանր են, շատ անիմացիաներ կան, որի պատճառով խաղը երբեմն կարող է ուղղակի չբացվել: Օրինակ՝ Digicode մրցույթի ժամանակ երբ ներկայացնում էի Star Wars խաղը, ժյուրիի անդամների մոտ այդ պահին խաղը չի բացվել, որովհետեւ շատ ծանր էր: Հավանաբար, դա էր պատճառը, որ ժյուրին բարձր չգնահատեց այն»,- պատմում է Դավիթը:
photo © Մեդիամաքս
Դավիթի համար համակարգչային խաղերում ամենակարեւորը սյուժեն է, որ պետք է եւ´ որոշակի ուսուցողական տարրեր ունենա, եւ´ միաժամանակ լինի հետաքրքրաշարժ:
Հայրենասիրական խաղեր եւ անօդաչուներ«Հիմա ցանկանում եմ հայրենասիրական խաղեր ստեղծել: Միակ բարդությունն այն է, որ ես անիմատոր չեմ, եւ թեեւ կարող եմ ինքս նկարել, սակայն գուցե այդքան էլ գեղեցիկ կերպարներ չստացվեն: Եթե, օրինակ, լինեն Սասունցի Դավթի կերպարն ու մեր էպոսից մի շարք այլ հերոսների նկարներ, կկարողանամ շատ հետաքրքիր խաղ ստեղծել»,- ասում է Դավիթը:
photo © Մեդիամաքս
Այժմ Դավիթը նաեւ ավիամոդելավորման դասերի է հաճախում: Այնտեղ եւ «Արմաթ»-ում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ առաջիկայում կմասնակցի անօդաչու թռչող սարքերի առաջիկա
մրցույթին:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի