10:20 | 26.12.24 | Հոդվածներ | 455

Կրելի սարքերի վաճառքների ծավալով Huawei-ն աշխարհում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը

IDC վերլուծական ընկերության տվյալներով՝ 2024 թվականի առաջին երեք եռամսյակի ընթացքում կրելի սարքերի վաճառքների ծավալով Huawei-ը միջազգային շուկայում զբաղեցրել է առաջին տեղը:

Վարկանշային բարձր ցուցանիշը վերահաստատում է ընկերության դիրքը՝ որպես ոլորտի առաջատար, որ, համադրելով էլեգանտ դիզայնն ու լայն ֆունկցիոնալությունը, մշտապես ներկայանում է բարձր տեխնոլոգիական արտադրանքներով, օրինակ՝ առողջության մոնիտորինգին եւ սպորտին ծառայող լուծումներով: Այս փաստը եւս մեկ անգամ ցույց է տալիս Huawei-ի հանձնառությունը՝ նպաստելու նորարարություններին եւ կրելի սարքերի ոլորտի շարունակական զարգացմանը:

Ընկերությունը

Վաճառքների

ծավալը

(2024-ի

1-3 եռամսյակ)

Շուկայի մասնաբաժինը

 (2024-ի

1-3 եռամսյակ)

Վաճառքների

 ծավալը

(2023-ի

 1-3 եռամսյակ)

Շուկայի մասնաբաժինը

(2023-ի

1-3 եռամսյակ)

Տարեկան աճը

Huawei

23,6

16,9%

16,3

11,6%

44,3%

Apple

22,5

16,2%

25,8

18,4%

-12,8%

 

Xiaomi

20,5

14,7%

16,2

11,5%

26,5%

Samsung

11,5

8,3%

9,3

6,6%

24,3%

BBK

7,8

5,6%

6,2

4,4%

25,9%

Այլ

53,2

38,2%

66,7

47,5%

-20,3%

Ընդհանուր

139,0

100,0%

140,5

100,0%

-1,0%


IDC հաշվետվություն. 2024-ի առաջին երեք եռամսյակում կրելի սարքեր արտադրող թոփ 5 ընկերություններն` ըստ վաճառքների ծավալի, շուկայի մասնաբաժնի ու տարեկան աճի (վաճառքների քանակը հաշվարկվում է միլիոններով)


Huawei՝ կրելի սարքերի շուկայի գլխավոր խաղացողն աշխարհում

IDC-ի հաշվետվությունում նշվում է նաեւ, որ, չնայած 2024-ին աշխարհի տարբեր ընկերություններ ունեցել են խելացի ժամացույցների եւ թեւնոցների վաճառքների անկում՝ չինական արտադրողների տարեկան վաճառքների աճը կազմել է 20,1%։


Այդ ընկերությունների շարքում առանձնանում է Huawei-ը գլոբալ վաճառքների տպավորիչ աճով՝ 44,3%: Սա ընկերությունը դառնում է առաջինը եւ՛ գլոբալ, եւ՛ տեղական շուկաներում, առաջինում՝ 16,9%, երկրորդում՝ 35,7% մասնաբաժիններով:

Ընկերության հաջողությունը վկայում է շուկայում նրա վստահելի դիրքի եւ գործունեության երկար տարիների ընթացքում կուտակած մեծ փորձի մասին:

2024-ին թողարկված լավագույն կրելի սարքերը

Այս տարի Huawei-ը զգալիորեն ընդլայնել է արտադրանքների շարքը՝ ներկայացնելով այնպիսի եզակի սարքեր, ինչպիսիք են HUAWEI WATCH FIT 3-ը, HUAWEI WATCH GT 5-ը եւ HUAWEI WATCH D2-ը:


HUAWEI WATCH D2-ն ապահովում է արյան ճնշման մոնիտորինգի  24-ժամյա հնարավորություն (ABPM - Ambulatory Blood Pressure Monitoring), ընդ որում՝ բժշկական մակարդակով, իսկ HUAWEI WATCH FIT 3-ը դիրքավորված է որպես առողջության մոնիտորինգի համապարփակ գործիք` օժտված այնպիսի օգտակար ֆունկցիաներով, ինչպիսիք են սննդի կալորիաներին հետեւելու եւ վերլուծելու հնարավորությունները: Սարքը նախատեսված չէ բժշկական պրոֆեսիոնալ օգտագործման համար: Արձանագրված արդյունքները չպետք է օգտագործվեն որպես հիմք բժշկական ախտորոշման կամ բուժման համար:


HUAWEI WATCH GT 5-ը, որ միավորում է HUAWEI TruSense-ի նոր համակարգը եւ սպորտային նորագույն հնարավորությունները, գրավել է բազմաթիվ օգտագործողներին ամբողջ աշխարհում եւ ստացել բարձր գնահատականներ այնպիսի առաջատար պարբերականներից, ինչպիսիք են WAREABLE-ը եւ ANDROID AUTHORITY-ն:

Huawei սարքերը նախանշում են կրելի սարքերի ապագան եւ սահմանում ոլորտի նոր չափանիշներ:
Շնորհիվ ընկերության առաջարկած նորարարական լուծումների՝ այժմ աշխարհի ցանկացած կետում օգտագործողների համար հասանելի են առողջության ցուցանիշներին հետեւելու վերջին հնարավորությունները, որոնք բոլորովին նոր մակարդակի են հասցնում մարդկային կյանքի որակը:

Բրենդի ամրապնդումը գովազդային նոր գործիքների միջոցով

Huawei-ը կարողացել է շահել սպառողների վստահությունը Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում։ Բրենդի դիրքերի ամրապնդումը հնարավոր է դարձել տեղական շուկաների առանձնահատկություններին արագ հարմարվելու եւ մարքեթինգային բազմակողմանի ստրատեգիաներ կիրառելու շնորհիվ։

Օրինակ, խելամիտ որոշում էր Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Մո Ֆարային եւ հայտնի ֆիթնես-ինֆլյուենսեր Պամելա Ռայֆին որպես HUAWEI սարքերի ամբասադորներ ընտրելը։ Նրանք նաեւ որպես գլխավոր հաղորդավարներ հանդես են եկել նոր սարքերի ցուցադրությունների ժամանակ Դուբայում, Բարսելոնայում եւ Բրազիլիայում։ Այսպես Huawei-ը ամրապնդել է կապը սպառողների հետ եւ նպաստել իր սարքերի նկատմամբ հանրային հետաքրքրության աճին:

«Վառեք ակտիվության օղակները» եւ «Տեխնոլոգիաներ խնամքի համար» միջոցառումները նույնպես ամրապնդել են Huawei կրելի սարքերի դիրքերը՝ որպես անձնական օգնականներ, որոնք ապահովում են օպտիմալ ֆիզիկական վիճակի պահպանմանը նպաստող բազմաթիվ ֆունկցիաներ:

Այս քայլերն ու որոշումները, որոնք վերահաստատում են Huawei-ի՝ որպես կրելի սարքերի արտադրության առաջատարի դիրքը եւ օգնում են գրավել օգտատերերի ուշադրությունը, վկայում են ընկերության անսասան հանձնառությունը՝ խթանելու տեխնոլոգիական նորարարությունը եւ օգտագործողներին առաջարկելու բացառիկ որակով գաջեթներ ու սարքեր: