10:48 | 17.02.21 | Նորություններ | 14906

Krisp-ը $9 մլն ներդրում է ստացել

Հայաստանում հիմնադրված Krisp ստարտափը $9 մլն ներդրում է ստացել:

TechCrunch-ի փոխանցմամբ, ներդրումային շրջափուլի ամբողջական արժեքը կազմել է $14 մլն: Նախորդ տարվա օգոստոսին ընկերությունը $5 մլն էր ներգրավել:

Krisp-ն արհեստական բանականության լուծման օգնությամբ իրական ժամանակում ձայնը մաքրում է կողմնակի աղմուկից: Ընկերության հիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով, 2020թ. Krisp-ի ակտիվ օգտագործողների թիվը 20 անգամ աճել է՝ կապված համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակի հետ:  


Ներկայում Krisp-ն ունի շուրջ 1200 կորպորատիվ հաճախորդներ, որոնց թվում են Githun, Zapier, Discord, Intel ընկերությունները:


Ընկերությունն այս պահին Հայաստանում 25 հոգանոց թիմ ունի: Մինչեւ տարեվերջ, Դավիթ Բաղդասարյանի խոսքով, Krisp-ը ծրագրում է Հայաստանում մինչեւ 45 աշխատակից ունենալ: