10:22 | 06.08.20 | Նորություններ | 10285

Հայկական Krisp ընկերությունը $5 մլն դոլարի ներդրում է ստացել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր հայտնել է, որ հայկական Krisp ստարտափ ընկերությունը $5 մլն դոլարի ներդրում է ստացել:

«Krisp-ը մեկ տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ ձեռք բերեց` տարեկան շրջանառությունը զրոյից հասնելով $4 մլն-ի։ Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն։ Ավելի վաղ «Ֆորբս»-ը գրել էր, որ Կրիսպը 2020 թվականի արհեստական բանականությամբ զբաղվող ամենախոստումնալից 50 ընկերություններից մեկն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։