10:06 | 06.08.20 | Նորություններ | 3394
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ «Դը Գուրուս» ՍՊ ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում, «SAS Base» ծրագրավորման լեզվի անվճար ուսուցում իրականացնելու վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում 90 մասնակցի համար՝ Երեւանից, մարզերից եւ Արցախից, անվճար հիմունքներով կիրականացվեն «SAS Base» ծրագրավորման լեզվի դասընթացներ:
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում եւ Արցախում բնակվող քաղաքացիները (Երեւանից` 18, իսկ ՀՀ մարզերից եւ Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը եւ կհամապատասխանեն ծրագրի նպատակին:
«SAS Base» ծրագրի եւ գրանցման մանրամասները ներկայացված են edu.hti.am կայքում: