14:10 | 05.08.20 | Նորություններ | 9624

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է ներդրումներ անել՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու եւ բաժանորդների գոհունակության ցուցանիշը բարձր պահելու համար:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գործարկել է սպասարկման 2 նոր կենտրոն: Դրանցից մեկը գործում է Երեւանում եւ գտնվում է Անդրանիկի 151/8 հասցեում, իսկ մյուսը՝ Նոյեմբերյան քաղաքում, Բարեկամության 8/1 հասցեում:

Սպասարկման նոր կենտրոններում հասանելի են բաժանորդին հետաքրքող բոլոր ծառայությունները՝ հետվճարային ու կանխավճարային սակագնային պլաններ եւ կորպորատիվ փաթեթներ, հեռախոսահամարների, ինչպես նաեւ բջջային սարքերի, ներառյալ` հեռախոսների ընտրության մեծ հնարավորություն եւ այլն: Կա նաեւ ՄոբիԴրամի վճարային համակարգից օգտվելու հնարավորություն:

«Հեռահաղորդակցության ոլորտը պահանջում է ներդրումների շարունակականություն, ցանցային ծածկույթի, ինչպես նաեւ՝ սպասարկման ցանցի կատարելագործում եւ շարունակական ընդլայնում: Ստեղծման օրվանից, մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով: Ու թեեւ հիմա Վիվա-ՄՏՍ-ի զարգացման հիմնական ուղղությունը թվային հարթակների զարգացումն է՝ ելնելով թվային փոխակերպման մեր ռազմավարությունից, այնուամենայնիվ, մենք նաեւ ուշադրություն ենք դարձնում մեր սպասարկման կենտրոնների քանակի ավելացմանը: Եվ այս շրջանակներում՝ Նոյեմբերյանում գործող մեր սպասարկման կենտրոնը տեղափոխել ենք ավելի ընդարձակ ու հարմարավետ տարածք, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկել ենք եւս մեկ՝ բոլորովին նոր սպասարկման կենտրոն՝ հաշվի առնելով արդեն իսկ գործող սպասարկման կենտրոնի ծանրաբեռնվածությունը: Ցանկանում եմ նաեւ ավելացնել, որ Վիվա-ՄՏՍ-ը շարունակաբար ավելացնում է իր սպասարկման կենտրոնների քանակը: Շնորհակալ ենք մեր բաժանորդներին՝ վստահության ու մեր ծառայություններից օգտվելու համար», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համավարակով պայմանավորված՝ սպասարկման կենտեւրոններն առայժմ աշխատում են այլ ռեժիմով. երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Շաբաթն ու կիրակին սանիտարական օրեր են: Բնականոն աշխատանքային ռիթմի վերադառնալուց հետո, սպասարկման կենտրոնները գործելու են երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-19:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00-18:00 աշխատանքային ժամանակացույցով: