11:59 | 20.11.20 | Նորություններ | 2287
Հայաստանում հիմնադրված Krisp ստարտափն ամերիկյան TIME Magazine-ի կողմից ճանաչվել է 2020թ.-ի աշխարհի 100 լավագույն նորամուծություններից մեկը` արհեստական բանականության կատեգորիայում։
Krisp-ն արհեստական բանականության լուծման օգնությամբ իրական ժամանակում ձայնը մաքրում է կողմնակի աղմուկից:
«Երբ միլիոնավոր մարդիկ հարմարվում են հեռավոր աշխատանքին, անցանկալի ֆոնային ձայները՝ բղավող երեխաներ, հաչող շներ, դարձել են առցանց հանդիպումների պատուհաս: Մտածեք Krisp-ի մասին՝ որպես լուծում այդ խնդիրներին»,- նշում է պարբերականը: