Հայաստանում հիմնադրված Krisp ստարտափն ընդգրկվել է Forbes պարբերականի Cloud 100 Rising Star վարկանիշում։

Krisp-ն արհեստական բանականության լուծման օգնությամբ իրական ժամանակում ձայնը մաքրում է կողմնակի աղմուկից:  



Bessemer Venture Partners և Salesforce Ventures հիմնադրամների օգնությամբ կազմված վարկանիշում ընդգրկված են ամպային տեխնոլոգիաների ոլորտի 20 ծագող աստղեր։



Սա ստարտափի առաջին հիշատակումը չէ Forbes-ում: Ավելի վաղ, այն հայտնվել էր պարբերականի 2020թ. արհեստական բանականությամբ զբաղվող ամենախոստումնալից 50 ընկերությունների ցանկում: