14:29 | 04.05.20 | Նորություններ | 1694

5G-ն եւ Չինաստանը. ցանցից արդեն 50 մլն մարդ է օգտվում

Չինաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ մարտի վերջի դրությամբ երկրի տարածքում կառուցվել է 198 հազ. 5G կայան, իսկ ցանցից օգտվողների թիվն անցել է 50 մլն-ը:

Այս ցուցանիշով Չինաստանը դարձել է գլոբալ առաջատար:

Երկրում 5G ցանցով աշխատող սմարթֆոնի 95 նոր մոդել է ներկայացվել, որոնցից ամենաէժանը շուրջ $283 է: Չինաստանի երեք հիմնական օպերատորների հրապարակած տվյալների համաձայն, շուկայի առաջատարն է China Mobile ընկերությունը, որի միջոցով 5G ցանցից 32 մլն մարդ է օգտվում:

Նախարարությունում նշել են, որ աջակցում են այն ընկերություններին, որոնք ջանքեր են ներդնում 5G ցանցով աշխատող սմարթֆոնների նոր մոդելներ մշակելու համար:

5G ցանցը փոխարինում է ներկայում աշխարհում գործող 4G ցանցին: 5G ապահովում է անհամեմատ մեծ արագություն (1-2ԳԲ/վ), տվյալների փոխանցման ավելի բարձր որակ՝ միաժամանակ սպառելով ավելի քիչ էներգիա: