11:53 | 21.01.20 | Նորություններ | 4017

Ճապոնիան աշխատում է 6G ցանցի ներդրման ուղղությամբ

Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել սկսել վեցերորդ սերնդի (6G) ցանցի ներդրման աշխատանքները, որը ավարտին կհասցվի 2030թ.-ին:

Այդ նպատակով ստեղծվել է փորձագիտական խորհուրդ, որը բաղկացած է տեխնիկական մասնագետներից, մասնավոր բիզնեսի եւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից, որոնք մինչեւ այս ամառ կմշակեն 6G-ին նվիրված հատուկ ռազմավարություն:

Նշվում է, որ 6G կապը 5G-ից մոտ 10 անգամ արագ է լինելու: Այն կարող է լայնորեն կիրառվել անօդաչու տրասնպորտային միջոցների շահագործման գործընթացում:

Ինչ վերաբերվում հինգերորդ սերնդի (5G) ցանցին, ապա այն Ճապոնիայում կներդրվի այս գարնանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Հարավային Կորեայում արդեն իսկ մեկնարկել է 5G-ի կիրառումը:

5G ցանցը փոխարինում է ներկայում աշխարհում գործող 4G ցանցին: 5G ապահովում է անհամեմատ մեծ արագություն (1-2ԳԲ/վ), տվյալների փոխանցման ավելի բարձր որակ՝ միաժամանակ սպառելով ավելի քիչ էներգիա: