16:37 | 23.04.19 | Նորություններ | 3089

5G ցանցը գործարկվել է չինական մի շարք քաղաքներում

Չինաստանի մի շարք քաղաքներում փորձնական գործարկվել է 5G ցանցը, հայտնել է China Unicom կորպորացիան՝ Շանհայում 5G-ին նվիրված կոնֆերանսի ժամանակ:

Ցանցը գործարկվել է Պեկինում, Շանհայում, Շենչժենում, Նանկինում, Հանչժոում:

5G-ի թեստային օգտագործման լիցենզիա ունեն Չինաստանի 3 հիմնական մոբայլ օպերատորները՝ China Telecom-ը, China Mobile-ը եւ China Unicom-ը:

5G ցանցը փոխարինելու է ներկայում աշխարհում գործող 4G ցանցին: 5G ապահովում է անհամեմատ մեծ արագություն (1-2ԳԲ/վ), տվյալների փոխանցման ավելի բարձր որակ՝ միաժամանակ սպառելով ավելի քիչ էներգիա: