16:15 | 20.01.20 | Նորություններ | 18965
Ռուսաստանցի փորձագետները կարծում են, որ Ucom-ը կարող է ձեռք բերել VEON Armenia-ն (Beeline Armenia ապրանքանիշ) $ 42-45 միլիոնով:
Comnews.ru-ի հետ զրույցում «Ֆինամ» ընկերության վերլուծաբան Լեոնիդ Դելիցինը նշել է, որ ընկերության արժեքը կարող է տատանվել $25-ից 45 մլն:
«Ֆրիդոմ ֆինանս» ներդրումային ընկերության վերլուծաբան Ալեքսանդր Օսինը VEON Արմենիան գնահատել է $42 մլն:
Ըստ iKS-Consulting-ի վերլուծաբան Մաքսիմ Սավատինի՝ կոնսոլիդացման դեպքում օպերատորի մասնաբաժինը Հայաստանի բջջային շուկայում կկազմի 37%: Ինչ վերաբերում է ֆիքսված կապին, ապա միավորված ընկերությունը կարող է ունենալ 400 000 ձայնային բաժանորդ եւ 225 000 ինտերնետ օգտատեր: