16:08 | 15.05.19 | Նորություններ | 2798

Uber-ը ներկայացրել է «լուռ վարորդ» գործառույթը

Uber-ը թույլ կտա ԱՄՆ-ի տարածքում մեքենա պատվիրելիս նախապես ընտրել Quiet Mode գործառույթը, որի ակտիվացման դեպքում վարորդը ճանապարհորդության ընթացքում լուռ կմնա:

Quiet Mode գործառույթը հասանելի կլինի անվճար՝ միայն պրեմիում դասի Uber Black եւ Uber Black SUV տեսակի մեքենաներ ընտրելիս:

Օգտատերը մեքենա պատվիրելիս կարող է ընտրել հետեւյալ տարբերակներից մեկը՝ «Նախընտրում եմ լռություն», «Ցանկանում եմ խոսել» եւ «Նախընտրություններ չունեմ»:

Uber-ը օգտատերերին նաեւ թույլ կտա ընտրել ավտոմեքենայում ջերմաստիճանը եւ նախապես տեղեկացնել մեծ ծավալի ուղեբեռի առկայության մասին:

2009թ. հիմնադրված Uber-ի ծառայություններն այսօր հասանելի են 65 երկրի ավելի քան 600 քաղաքներում: