12:38 | 19.10.18 | Նորություններ | 3332

Uber-ը ժամանակավոր աշխատողներ գտնելու ծառայություն է թեստավորում

Uber-ի նոր ծառայությունը, որը թույլ է տալիս միջոցառումների համար ժամանակավոր աշխատողներ գտնել, թեստավորման փուլում է:

Financial Times-ի տեղեկություններով, Uber Works ծառայությունը նախատեսված է հիմնականում թիկնապահներ եւ մատուցողներ որոնելու ու աշխատանքի ընդունելու համար:

Uber Works-ը թույլ կտա նաեւ Uber-ի վարորդներին ցանկության դեպքում հավելյալ գումար աշխատել:

«Նախագիծը արդեն մի քանի ամիս է թեստավորման փուլում է Չիկագոյում, որին նախորդել է նախնական թեստավորումը Լոս Անջելեսում»,- նշել է FT-ը:

Դեռեւս հայտնի չեն Uber Works-ի պաշտոնական գործարկման ժամկետները:

Uber-ն իր հերթին հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը: