Գործարկվել է ArCa.am մոբայլ հավելվածը, որն ի թիվս բազմաթիվ այլ ծառայությունների հնարավորություն է ընձեռում օգտատերերին կատարել PayX վճարումներ բազմաթիվ խանութներում, ռեստորաններում, առեւտրի եւ սպասարկման կազմակերպություններում։
Վճարում կատարելու համար անհրաժեշտ է գործարկել հավելվածը, ընթերցել/ սկանավորել PayX QR կոդը եւ հաստատել վճարումը՝ մեկ հպումով։