16:48 | 18.04.19 | Նորություններ | 4118

ArCa-ն նոր կայք եւ մոբայլ հավելված ունի

ArCa համակարգը գործարկել է նոր կայքը եւ ArCa վճարումների հավելվածը՝ Android եւ IOS օպերացիոն համակարգերի համար։

Helix ընկերության ստեղծած կայքը եւ մոբայլ հավելվածը տալիս են մի շարք հնարավորություններ:

Նոր հարթակը ներառում է հետեւյալ գործառույթները՝

- օգտագործողի բոլոր քարտերը կցելու հնարավորություն,

- քարտից քարտ փոխանցումներ,

- կոմունալ վճարումներ, նաեւ մարզերի եւ Արցախի համար,

- ՃՈ տուգանքներ եւ գույքահարկի վճարման հնարավորություն,

- պարբերական վճարումների կանխադրման հնարավորություն,

- քարտերով կատարած ծախսերին հետեւելու հնարավորություն,

- հարմարավետ միջերես եւ անվտանգության բարձր մակարդակ:

ArCа-ում նշել են, որ հին կայքը կգործի եւս 3 ամիս։