13:50 | 04.05.19 | Նորություններ | 10035
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է մեծ զեղչ՝ մեծ, միջին եւ փոքր ընկերությունների համար նախատեսված ամպային ենթակառուցվածքների ծառայությունների համար:
Այս ծառայությունների շնորհիվ ընկերությունը ստանում է բազմատեսակ ամպային ենթակառուցվածքի՝ սերվերների, տվյալների պահման համակարգերի, ինչպես նաեւ այդ ռեսուրսների կառավարման համար ծրագրային հասանելիություն՝ միեւնույն ժամանակ խուսափելով թանկարժեք սարքավորում ձեռքբերելու անհրաժեշտությունից:
Ամպային ենթակառուցվածքների ծառայությունների շնորհիվ ընկերությունը վճարում է միայն համապատասխան ռեսուրսը տվյալ ժամանակահատվածում օգտագործելու համար եւ կարող է ավելացնել կամ նվազեցնել օգտագործվող ռեսուրսների ծավալն՝ ըստ անհրաժեշտության:
«Այբ» |
«Բեն» |
«Գիմ» |
vCPU 2 RAM 2 ԳԲ SSD 100 ԳԲ Օպերացիոն համակարգ Debian կամ CentOS Ամսավճար (ներառյալ ԱԱՀ)
10 000 դրամ` 21 000 դրամի փոխարեն |
vCPU 4 RAM 4 ԳԲ SSD 100 ԳԲ Օպերացիոն համակարգ Debian կամ CentOS Ամսավճար (ներառյալ ԱԱՀ)
15 000 դրամ՝ 28 800 դրամի փոխարեն |
vCPU 8 RAM 12 ԳԲ SSD 300 ԳԲ Օպերացիոն համակարգ Debian կամ CentOS Ամսավճար (ներառյալ ԱԱՀ)
35 000 դրամ՝ 83 500 դրամի փոխարեն |