11:09 | 04.07.18 | Նորություններ | 85849

Digipulse-ը թույլ կտա կտակել կրիպտո խնայողությունները

Լատվիական ստարտափ Digipulse-ը ստեղծել է թվային ակտիվները պահելու եւ կտակելու աշխարհում առաջին թվային պահոցը:

Այն թույլ է տալիս գաղտնագրված եւ ապակենտրոնացված պահել եւ այլ անձանց «կտակել» թվային ակտիվներ, այդ թվում կրիպտոարժույթ:

Digipulse-ի սմարթ հարթակը կարող է օգտագործվել ցանկացած տեսակի ֆայլեր պահելու համար՝ փաստաթղթեր, լուսանկարներ, գաղտնաբառեր եւ անգամ կրիպտո դրամապանակի բանալիներ:

Հարթակի միջոցով հնարավոր է ընտրել ժամանակը, փոխանցվելիք «ժառանգության» քանակը եւ այն ստացողին:

Digipulse-ի հիմնադիրներն են Նորմունդս Կվիլիսը եւ Դմիտրի Դեդելիսը:

«Թվային կտակի հարթակի» հիմնադիրները նշում են, որ չնայած լայն տարածմանը, թվային ակտիվներ ունեցող մարդիկ խնդիրների են բախվում, երբ գալիս է դրանք փոխանցելու ժամանակը:

«Ըստ վիճակագրության, այս պատճառով արդեն իսկ 4 մլն բիթքոին կամ ողջ բիթքոինների 23%-ն է կորել: Եթե թվային ակտիվի սեփականատերը մահանում է կամ ինչ-ինչ պատճառներով այլեւս չի կարողանում մուտք գործել իր թվային դրամապանակ, ապա նրա բոլոր ակտիվները հավերժ անհասանելի են դառնում: Սա վերաբերում է ինչպես կրիպտոարժույթներին, այնպես էլ այլ թվային ֆայլերի, օրինակ՝ փաստաթղթերը, լուսանկարները եւ այլն»,- նշել են Digipulse-ի հիմնադիրները:

Ստարտափը ստեղծվել է 2017թ. այն բանի արդյունքում, երբ համահիմնադիր Դմիտրի Դեդելիսը առողջական խնդիրներ է ունեցել եւ մտածել, որ եթե հանկարծ մահանա, իր ընտանիքը չի ունենա մուտք իր թվային ակտիվներին, ներառյալ կրիպտոարժույթներին: