17:39 | 03.07.18 | Նորություններ | 13751

IMG մրցույթի շրջանակում 6 ստարտափ է հաղթել

Հայտնի են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացած ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) հաղթողները:

Ծրագրի նախնական փուլում ընտրված 14 թիմերը մասնակցել են հունիսի 29-ին կայացած եզրափակչին:

6 ստարտափ ստացել է €35 հազ. դրամաշնորհ՝ նախատեսված 9 ամիս տեւողությամբ ծրագրերի համար։ Այդ ստարտափներն են՝

360Stories Armenia - 360° պատմությունների վիրտուալ տուրիստական հարթակ

ESwap - հարթակը սինխրոնացնում է օգտատիրոջ՝ տարբեր հարթակներում առկա դատան եւ այն հեշտ կառավարելի դարձնում՝ մեկ միասնական հարթակի միջոցով:

Himnark People - օնլայն համակարգն ավտոմատացնում է կադրային գործավարությունն ու աշխատավարձի հաշվարկը։ Գործընթացները օգտագործողի նվազագույն միջամտություն են պահանջում։

Hirebee.ai - staff.am-ի թիմի մշակած HRTech հարթակն օգտագործում է big data-ի եւ deep learning-ի հնարավորությունները: Այն թույլ է տալիս ռեքրութերին ավտոմատացնել թեկնածուների նախնական դիտարկման գործընթացը եւ խնայել ժամանակ։

WireStock - լուսանկարների առաջին ապակենտրոնացված պահոցն է, ինչպես նաեւ լիցենզավորված հարթակ՝ սթոք լուսանկարչության (Stock photography) համար:

Հաղթողների թվում է նաեւ Smart Metering System for Power Distripution Networks ստարտափը:

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող ու Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաեւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում: