14:15 | 02.06.18 | Նորություններ | 9541

Beeline-ում հանդիպել են Հայաստանի HR-Ասոցիացիայի հետ

Beeline-ում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ ընկերության աշխատակիցները պատմել են իրենց աշխատանքի եւ նոր թվային աշխարհում բիզնես վարելու նոր պայմանների մասին։  

«Beeline Հայաստանում այսօր տեղի է ունենում լուրջ մշակութային տրանսֆորմացիա, ընկերության աշխատանքը դառնում է ավելի բաց եւ թափանցիկ open space գրասենյակի շնորհիվ։ Նաեւ հետեւողականորեն աշխատում ենք Հայաստանում նորարար բիզնես միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Այդ առումով առանձնահատուկ դեր ունի Beeline Ստարտափ Ինկուբատոր նախագիծը, որտեղ հայկական ստարտափները ստանում են ոչ միայն գրասենյակային տարածք, այլեւ գործող խոշոր ընկերության անհրաժեշտ փորձ, որն իրենց կօգնի սեփական բիզնեսի զարգացման հարցում », - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղություններից է փորձի փոխանակումն ու մասնագիտական գիտելիքների հարստացումը։ Որքան շատ մենք շփվենք մեր համայնքի ներսում եւ որքան շատ  HR տեխնոլոգիաներ յուրացնենք, այնքան շատ ոչ ստանդարտ լուծումներ կգտնենք մեր բիզնեսների համար։ Այդ տեսակետից Beeline-ի փորձը շատ հետաքրքիր եւ օգտակար է», – նշել է ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը: