17:55 | 01.06.18 | Նորություններ | 14351

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 15 տարի «Ոսկե ծիրան»-ի կողքին է

Հուլիսի 8-ին Երեւանում կմեկնարկի հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Արդեն 15 տարի շարունակ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը` մեր երկրում, կինոարվեստը շարունակում է դարձնել մշակույթի զարգացման հիմնասյունն ու անկյունաքարը: Ակնհայտ է, որ փառատոնը ոչ միայն կրթում ու դաստիարակում է սերունդներ, այլեւ ձեւավորում է արժեհամակարգ: Այդ մասին է վկայում երիտասարդ սերնդի տարեցտարի ավելացող հետաքրքրությունն ու սերը դեպի կինոարվեստն ու մշակույթը: Սա իսկապես մեծ ներդրում է մեր երկրի համար, եւ ես ուրախ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս հոբելյանական տարում ամուր կանգնած է  կինոփառատոնի կողքին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Փառատոնի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ՀՀ մշակույթի նախարարությունը եւ մեր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել  մեր բոլոր գործընկերներին»,- նշել է փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը։