15:24 | 01.06.18 | Նորություններ | 3712

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ այսօր՝ հունիսի 1-ին երեխաների մուտքի տոմսը Կենդանաբանական այգի կլինի անվճար:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երեւանի կենդանաբանական այգին փոքրիկների համար ուրախ ժամանցի բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել: Մանուկների համար զվարճալի եւ ուսուցողական միջոցառումներն անցկացվում են այգու հանրային տարածքում, որի մուտքն անվճար է:

Համերգային ծրագրին զուգահեռ երեխաներին զվարճացնում են ծաղրածուները, հեքիաթների եւ մուլտֆիլմերի տարբեր հերոսներ եւ աճպարարներ: Միջոցառումների կշարունակվեն մինչեւ երեկոյան 17:00: