11:28 | 14.05.18 | Նորություններ | 10164
Թալինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Արման Բարսեղյանը եւ խմբավար Եղիշե Ամիրյանը կմասնակցեն EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսին, որը տեղի կունենա մայիսի 17-18-ը Բելարուսի մայրաքաղաք Մինսկում:
14-ամյա Արմանը կներկայացնի իր՝ Հայաստանում արդեն իսկ ճանաչում ձեռք բերած Zoomar հավելվածը: Այն լրացված իրականության (AR) հավելված է, որը թույլ է տալիս սկանավորել պատկերներ եւ կենդանացնել, տեսնել դրանց եռաչափ մոդելները:
EMERGE-ը նպատակ ունի բացահայտել միավորող տեխնո մոտեցումները, ներգրավել ներդրումներ ստարտափների համար, ստեղծել շփման եւ աշխատանքային հարթակներ ԱՊՀ-ի եւ Եվրոպական երկրների նորաստեղծ ընկերությունների համար:
Միջոցառմանը դիմել են 600-ից ավելի ստարտափներ, իսկ եզրափակիչ են անցել շուրջ 200-ը: Կոնֆերանսին ներկա կլինի ավելի քան 1000 այցելու եւ ներդրող: