11:46 | 27.03.18 | Նորություններ | 13818

Հայկական ստարտափները կարող են մասնակցել EMERGE CHALLENGE մրցույթին

Հայաստանյան ստարտափները կարող են մասնակցել EMERGE CHALLENGE ստարտափ մրցույթին, որը կկայանա Մինսկում՝ մայիսի 17-18-ը անցկացվող EMERGE կոնֆերանսի շրջանակում:

Այս մասին Itel.am-ին տեղեկացրել են EMERGE-ի կազմակերպիչները:

Մրցույթին դիմել պատրաստվող ստարտափը պետք է լինի վաղ շրջանի, ստացած լինի €1 մլն եվրոյից պակաս ֆինանսավորում, ունենա աշխատող նախատիպ:

Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, հայտը հասանելի է այստեղ:

Ժյուրիի կազմում են Յուրի Մելնիչեկը (maps.me, AIMATTER), Օսկար Կնեպպերսը (Rockstart, Ամստերդամ), Կրիստոբալ Ալոնսոն (Startup Wise Guys, Տալլին) եւ այլն:

EMERGE կոնֆերանսը նվիրված է լինելու Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ստարտափ էկոհամակարգին: Դրան կմասնակցեն ոլորտի 1000-ից ավելի փորձագետներ, ներդրողներ, ստարտափներ:

«Նոր Արեւելքից ստարտափները ունեն հստակ մրցակցային առավելություն՝ տեխնիկական հմտություններ: Այնուամենայնիվ, նրանք ոչ միշտ ունեն ներդրումների եւ աճի համար ենթակառուցվածքների հնարավորություն: Ամբողջ տարածաշրջանն է վատ ներկայցված երկար ժամանակ: EMERGE-ն այստեղ է ՝ապահովելու տեսանելիություն տարածաշրջանի համար եւ տրամադրելու ստարտափներին հասանելիություն միջազգային ներդրողներին, փորձագետներին եւ մեդիային»,- նշել է կոնֆերանսի կազմակերպիչ Ալինա Բեզուգլովան:

Կոնֆերանսը կազմակերպել են Microsoft-ը, Rybakov Foundation-ը, AIMatter-ը, Calvert 22 Foundation-ը: