17:40 | 11.05.18 | Նորություններ | 12431
«Լույս» հիմնադրամը մայիսի 31-ից ի վեր դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը FAST հիմնադրամի հետագա աշխատանքներին։
Այդ մասին ասված է ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի նամակում, որն այսօր ուղարկվել է FAST հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին, Տեր Մեսրոպ քահանա Արամյանին եւ
Արթուր Ալավերդյանին:
««Ներկայում «Լույս» հիմնադրամը գտնվում է իր ընթացիկ ծրագրերի քննարկման ու վերաիմաստավորման փուլում, որպեսզի որոշի կրթական ծրագրերի ապագա հիմնական ուղղությունները։
Վստահ ենք, որ FAST հիմնադրամը շարունակելու է իր ուրույն դերն ունենալ Հայաստանի ապագա տեխնոլոգիական առաջընթացի եւ նորարարությունների համար միջավայր զարգացնելու գործում։
Շնորհակալ ենք անցած ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար«, - ասված է նամակում: