Instagram-ն իր օգտատերերին հնարավորություն կտա երաժշտություն կցել Stories գործառույթին, որի մասին վկայում է հավելվածի Android տարբերակում հայտնաբերված կոդը:
TechCrunch-ի փոխանցմամբ՝ երաժշտության որոնման սթիքերը թույլ կտա լսել ընտրած երաժշտությունից հատված, իսկ ցանկության դեպքում նաեւ ամբողջական տարբերակը՝ սթրիմինգային հարթակներում:
Գործառույթի ներդրումը հնարավոր է դարձել շնորհիվ այն բանի, որ Instagram-ի սեփականատեր Facebook-ը վերջերս լիցենզիոն համաձայնագրեր էր կնքել Sony, Warner եւ Universal ընկերությունների հետ: Նախկինում Instagram-ը ստիպված էր ջնջել երաժշտությամբ ուղեկցվող գրառումները՝ հեղինակային իրավունքի բացակայության նկատառումից ելնելով: