15:44 | 07.05.18 | Նորություններ | 15513
Beeline-ը հայտարարում է Շուշիի ազատագրման օրվա առթիվ տոնական ակցիայի անցկացման մասին:
2018թ. մայիսի 9-ին՝ ժամը 00:00-ից մինչեւ 23:59-ը, Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի ԼՂՀ ֆիքսված եւ բջջային ցանցեր զանգերը կլինեն անվճար։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր բաժանորդները կարողանան առանց գումարի մասին մտահոգվելու շնորհավորել իրենց հարազատներին եւ բարեկամներին հաղթանակի օրվա կապակցությամբ: Beeline-ը պարբերաբար վերանայում է սակագները եւ անակնկալներ է մատուցում իր ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին, եւ այս մեկը սպասվող բազմաթիվ անակնկալներից մեկն է»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները մինչեւ 2019թ. հունվարի 15-ը կարող են ուղիղ զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց, ինչպես նաեւ զանգահարել Ռուսաստանի ֆիքսված ցանցեր 15 դր/րոպե սակագնով: