17:16 | 03.05.18 | Նորություններ | 16873
Beeline-ը հայտարարում է մինչեւ մայիսի 31-ը ներառյալ բջջային բաժանորդների համար ինտերնետի ծավալների կրկնապատկման մասին:
Մայիսի 3-ից «Մեգա» օրական բջջային ինտերնետ ծառայության, Giga ամսական ինտերնետ ծառայության եւ Smart, Neo, Neo Max, Quatro սակագնային պլանների բաժանորդները կստանան ինտերնետի կրկնապատիկ ծավալ:
«Beeline-ի առաքելությունը Հայաստանում հաճախորդների եւ ամբողջ երկրի համար հուսալի եւ որակյալ կապի ապահովումն է: Բջջային ինտերնետը ժամանակակից հաղորդակցության անբաժանելի մասն է, եւ վերջին շաբաթների ընթացքում դրա օգտագործումը մեր հաճախորդների կողմից զգալիորեն մեծացել է: Շատ բաժանորդներ նույնիսկ հասցրել են սպառել իրենց ինտերնետ փաթեթները: Beeline-ը սիրում է իր բաժանորդներին եւ ուրախ է տեղեկացնել, որ այս ամսվա ընթացքում նրանց տրամադրվող շարժական ինտերնետի ծավալները կրկնապատկվելու են», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Առաջարկը հասանելի է ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար։