12:04 | 25.04.18 | Նորություններ | 6408

Instagram-ը թույլ է տալիս ներբեռնել սեփական արխիվը

Instagram-ում արդեն հանրավոր է ընդհանուր ֆայլով ներբեռնել սեփական արխիվը:

TechCrunch-ի փոխանցմամբ՝ կարելի է ներբեռնել լուսանկարները, պատմությունների արխիվը (2017թ. դեկտեմբերից սկսած), մեկնաբանությունները, հավանումները, հետեւորդների ցուցակը, անձնական հաղորդագրությունները եւ լայքերը:

Գործառույթը դեռ միայն հասանելի է դեսքթոփ տարբերակի համար: Android եւ iOS սարքերի համար գործառույթը դեռ մշակման փուլում է:

Սեփական արխիվը ներբեռնելու մասին հայտը կարելի է թողնել «Գաղտնիություն եւ անվանտագություն» բաժնում: Գործընթացը կարող է տեւել մինչեւ 48 ժամ, որի արդյունքում օգտատերն իր էլփոստի հասցեին կստանա հղում, որի միջոցով կկարողանա իրականացնել ներբեռնումը:

Instagram-ն այս գործառույթն ավելացրել է՝ ԵՄ-ի՝ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության նոր օրենքին համահունչ լինելու նպատակով, որն ուժի մեջ կմտնի մայիսի 25-ին:

Նմանօրինակ գործառույթ ավելացնելու մասին է հայտարարել նաեւ WhatsApp-ը, որը ինչպես եւ Instagram-ը, պատկանում է Facebook-ին: