17:36 | 23.04.18 | Նորություններ | 30419
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2018թ. մայիսի 10-ը «Viva» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները վերածել մեգաբայթերի՝ 1 րոպեն = 1 ՄԲ:
Փոխանակման համար անհրաժեշտ է ուղարկել *888*րոպեների թիվը# հրահանգը: Այսպես, ուղարկելով *888*1000#՝ բաժանորդը ստանում է 1000 ՄԲ ինտերնետ:
Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչեւ «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները` մինչեւ օրացույցային ամսվա վերջին օրը:
Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որեւէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաեւ փոխանակված ՄԲ-երը զրոյանում են եւ ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:
Ընկերությունում նշել են, որ փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում: