13:06 | 08.05.18 | Նորություններ | 15912

«Ռոստելեկոմ»-ը մայիսին տոների առթիվ ակցիաներ է գործարկել

«Ռոստելեկոմ»-ը, Շուշիի ազատագրման եւ Հաղթանակի օրվա կապակցությամբ, տոնական անակնկալներ է մատուցում իր բաժանորդներին։

Հայաստանում «Ռոստելեկոմ»-ը ֆիքսված հեռախոսակապի ծառայության բոլոր բաժանորդներին մայիսի 9-ին եւ 10-ին տրամադրում է 60 րոպե անվճար զանգերի հնարավորություն դեպի ԼՂՀ ֆիքսված եւ բջջային ցանցեր։

«Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ռոստելեկոմ»-ի կողմից հնարավորություն է ընձեռվում անվճար զանգեր կատարելու դեպի ԼՂՀ ֆիքսված եւ բջջային ցանցեր։ Այս տարի եւս մենք անակնկալներ ենք մատուցում մեր հեռախոսակապի եւ հեռուստատեսության ծառայությունների բաժանորդներին՝ վստահ լինելով, որ տոներին յուրաքանչյուրը պետք է ազատ լինի հարազատների ու ընկերների հետ շփման հարցում ինչպես որակյալ ինտերնետ կապի, այնպես էլ հեռախոսակապի միջոցով։ Շնորհավորում ենք եւ ուրախ հանգստյան օր մաղթում բոլորին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ընկերությունը եւս մեկ անակնկալ է նախատեսել Սմարթ հեռուստատեսության բաժանորդների համար, որոնք մայիսի 9-ին եւ 10-ին «Ռոստելեկոմ»-ի ֆիլմադարանի բոլոր ֆիլմերը կկարողանան դիտել անվճար։

Ակցիայի մանրամասները հասանելի են այստեղ: