16:31 | 25.04.18 | Նորություններ | exclusive 23399

    Օպերատորների թրաֆիկն աճել է, բայց ոչ շեշտակի

    Ապրիլի 13-ից Հայաստանում մեկնարկած ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ ՀՀ կապի օպերատորների տրամադրած ինտերնետի սպառման ծավալներն աճել են:

    Itel.am-ը օպերատորներից փորձել է պարզել, թե վերջին օրերի ընթացքում որքանով է ավելացել ինտերնետի սպառումը: Ստորեւ ներկայացնում ենք նրանց պատասխանները:

    Beeline

    Ապրիլի 13-22-ն ընկած ժամանակահատվածում մոբայլ եւ ֆիքսված ինտերնետի ծավալները կրկնակի ավելացել են:

    ՎիվաՍել-ՄՏՍ

    Ապրիլի 13-20-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել մոբայլ ինտերնետ թրաֆիկի ծավալի շուրջ 17% աճ:

    Ucom

    Ապրիլի 13-20-ը Ucom ընկերության կողմից տրամադրվող դատա թրաֆիկի ծավալը, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել։

    Ապրիլի 20-ից մինչեւ 22-ի առավոտյան այդ ծավալներն ավելացել են 2,5 անգամ: Ամենամեծ թրաֆիկն արձանագրվել է ապրիլի 21-ի երեկոյան:

    «Ռոստելեկոմ»

    Ապրիլի 13-ից մինչ օրս ցանցը գրեթե ամոբղջությամբ ծանրաբեռնված աշխատում է, սակայն կապի խնդիրներ ի հայտ չեն եկել: Կապուղիները գրեթե ամբողջությամբ ծանրաբեռնված են, օպիտիկան ակտիվորեն աշխատում է: