Sevan Startup Summit 2018

22 Հուլ 2018 - 29 Հուլ 2018
Սեւան

Սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմ
Գրանցվել

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Ալեքսիս Օհանյան

Reddit

Ամերիկահայ ձեռներեց, ներդրող, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Eye Care Plus

Ստուգել եւ մարզել տեսողությունը

Gugas

Միավորում է տաքսիի եւ քարփուլինգի գործառույթները

Pixomatic

Սմարթ ֆոտոխմբագրիչ

Share4Car

Օնլայն AutoStop-ը միավորում է նույն ճանապարհով երթեւեկողներին

Dictoro

Սպորտային հանդիպումների հաշիվների կանխատեսում

Mobitaxi

Օնլայն տաքսի ծառայություն

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

CityNabz

Ժամանցային միջոցառումների տեղեկատու

Հայաստանում ինքնավար ավտոմեքենաներին առնչվող լուծումներ են մշակվում

Հայաստանում նախագծվում են ուշագրավ լուծումներ ինքնավար ավտոմեքենաների մշակման ուղղությամբ: Մանրամասները պարզելու նպատակով Itel.am-ը զրուցել է աշխատանքային խմբի անդամ եւ «Նեյշնլ Ինստթրումենթս» ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Մարդոյանի հետ:

- Ինքնավար ավտոմեքենաների մշակման ուղղությամբ ի՞նչ կոնկրետ լուծումներ են մշակվում Հայաստանում:

-Այդ լուծումները կարելի է բաժանել երկու տեսակի: Առաջինը գիտական հետազոտությունների բնագավառում են: Չնայած նրան, որ կան ինքնավար ավտոմեքենաների ստեղծման պրակտիկ օրինակներ, դրանց մեծ մասը դեռեւս հետազոտական փուլում են: Մեր նպատակն է այդ ավտոմեքենաները կատարելագործել այն աստիճանի, որ հնարավոր դառնա դրանք վստահելի համարել: Հարկավոր են ճշգրիտ ալգորիթմներ, որպեսզի մեքենան կարողանա ճիշտ որոշումներ կայացնել, մտածել մարդու պես:

Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում ՀՀ կոմերցիոն ընկերությունների, ինչպես նաեւ ANEL-ի (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ) կողմից:

ՀՀ կոմերցիոն ընկերություններից մեկը, օրինակ, նախագծել է հարթակ, որում հնարավոր է մշակել պատկերներից օբյեկտների ճանաչման ալգորիթմներ: Սա հնարավորություն կտա տեսախցիկը տեղադրել մեքենայի դիմաապակուն, նկարահանել ճանապարհը, եւ իրական ժամանակում մեքենան տեսախցիկի օգնությամբ կտարբերակի ճանապարհն անցնող հետիոտնին մեքենայից: Այդ ինֆորմացիան հասկանալուց հետո, եթե փողոցով մարդ է անցնում՝ ավտոմեքենան ավտոմատ արգելակում է: Նման տեսախցիկներն աշխատում են խելացի ալգորիթմների հիման վրա, որոնց մի մասը մշակում է հայկական ընկերություններից մեկը: Այս ամենը կապված է պատկերից տարբեր օբյեկտների ճանաչման եւ նեյրոնային ցանցերի մշակման հետ:



Մեքենայի ավտոմատ արգելակման, ալգորիթմների ստեղծման համար ANEL-ը նաեւ լաբորատոր ստենդ է ստեղծել, որն անընդհատ համալրելով՝ նախատեսում ենք հասցնել մի մակարդակի, երբ այն հնարավոր կլինի գործածել ինքնավար ավտոմեքենայի ցանկացած հանգույցին բնորոշ ալգորիթմների կամ ամբողջական հանգույցի ստեղծման եւ թեստավորման համար:

Մենք առաջարկում ենք մեքենաների թեստավորվում իրականացնել լաբորատոր պայմաններում եւ համոզվել, որ դրանք վստահելի են ճանապարհներ դուրս բերելու համար: Կարելի է ասել, որ մեքենայի համար ստեղծում ենք վիրտուալ իրականություն: Մեքենան իր բոլոր զգայարաններով զգում է, որ շարժվում է: Այն մտածում է, որ իր դիմացով հետիոտն է անցնում: Լաբորատոր պայմաններում մեքենայի թեստավորման դեպքում մենք նաեւ ապահովում ենք փորձի կրկնելիություն, ինչը չի կարելի անել իրական ճանապարհների վրա վարելու դեպքում. ամեն անգամ ճանապարհը եւ տեղի ունեցող պրոցեսները տարբեր են, իսկ լաբորատոր պայմաններում հնարավոր է նույն փորձարկումն անընդհատ կրկնել՝ համոզվելով, որ մեքենան տալիս է ադեկվատ ռեակցիա եւ իրենից վտանգ չի ներկայացնում:

- Օտարերկրյա ի՞նչ ընկերությունների հետ եք համագործակցում:

- Այդ ընկերություններն արդյունաբերության առաջատարներ են տարբեր երկրներից: Նրանց հետ սկսել ենք համագործակցել 2016թ. մարտից: Այդ ժամանակ առաջին անգամ «Նեյշնլ Ինստթրումենթս»-ի Սիլիկոնյան հովտի գրասենյակում հրավիրվեցինք՝ մասնակցելու մեր կազմակերպության նոր սարքավորումների նախագծմանը: Այցելեցինք Միչիգան, որն ԱՄՆ ավտոարտադրության գլխավոր կենտրոնն է, եղանք Ճապոնիայում, Կորեայում, Չինաստանում:



Ճանապարհորդող թիմը եւ Հայաստանում աշխատող թիմը փոխկապակցված են աշխատում, եւ նոր տեղեկատվությունը, թրենդները օպերատիվ կերպով հասնում են Հայաստան: Միշտ պետք է աշխատենք ապագայի վրա, որպեսզի լիդեր դառնանք:

Երբ խոսում ենք Ford-ի, Toyota-ի պես հսկաների հետ, նրանց ուղղած հարցերից արդեն պարզ է դառնում, թե ինչպիսի ապագա են նրանք կանխատեսում, ինչ են արտադրելու, թեստավորման ինչ համակարգեր են ցանկանում գործածել: Դրանից օգտվելով՝ փորձում ենք Հայաստանում զարգացնել այդ տեսլականը եւ ստեղծել մասնագիտական բազա ու պրոդուկտներ, որոնք ապագայում հարկավոր կլինեն:

Մեր թիմերը սերտորեն կապված են ամերիկյան, եվրոպական, ճապոնական եւ չինական ընկերությունների հետ:
 
Ի դեպ, շատ ակտիվ են հարաբերությունները ռուսական ընկերությունների հետ: Պարբերաբար հյուրեր ենք ունենում այդ ընկերություններից, ինչպես նաեւ ինքներս ենք այցելում: Հայկական լուծումը օգտագործելու համար հիմա բանակցում ենք 4-5 ընկերությունների հետ:

Ռուսական ընկերությունները հստակ ճանապարհային քարտեզ ունեն: Նրանք 2018թ. շահագործման են հանձնելու առաջին ինքնավար բեռնափոխադրող մեքենան: 2022թ. ՌԴ-ում պլաններ կան բոլոր ավտոմեքենաների վրա տեղադրել ավտոմատ արգելակման համակարգեր, որպեսզի մեքենան ընդհարման վտանգ տեսնելու դեպքում, լինի դա մարդ, թե այլ ավտոմեքենա, ավտոմատ արգելակի: 2035թ. էլ նախատեսում են, որ Ռուսաստանում ավտոմեքենաների 65 տոկոսը լինի ինքնավար: Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամ ենք,  Ռուսաստանի այս ծրագրերը Հայաստանին բավական լայն հնարավորություններ են տալիս:

Գուրգեն Մարդոյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo