15:13 | 24.07.17 | Նորություններ | 38449

    Ucom-ի U! կանխավճարային բաժանորդներն անսահմանափակ կզանգեն «ՄեգաՖոն» ցանց

    Այսուհետ Ucom-ի U! կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներն անսահմանափակ կզանգեն Ռւսաստանի «ՄեգաՖոն» ցանց:

    «Մասնավորապես, U!1000 սակագնային պլանի բաժանորդները կկարողանան Ucom ցանցի ներսում խոսելու համար նախատեսված անսահմանափակ րոպեներն օգտագործել նաեւ Ռուսաստանի ՄեգաՖոն ցանցում գտնվող իրենց մտերիմներին  զանգելու համար: Իսկ U!1500, U!2000, U!3000 սակագնային պլանների բաժանորդներն  անսահմանափակ կզանգեն նշյալ ուղղությամբ  իրենց սակագնային պլանում ներառված րոպեներն սպառելուց հետո»,- ասված է հաղորդագրությունում:

    «Մեր ընկերությունն աշխատում է հանդես գալ նորարարական լուծումներով եւ ինչ-որ չափով նաեւ գերազանցել բաժանորդների սպասումները»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

    Ներառումների վավերականության ժամկետի ավարտից հետո բաժանորդները կշարունակեն զանգել ՄեգաՖոնի համարներին 15 դրամ/րոպե սակագնով, եթե մինչ այդ ներառումներն ավտոմատ չեն ակտիվացել հաշվին բավարար գումար չլինելու պատճառով: