16:50 | 11.07.17 | Նորություններ | 24768

VEON-ի աշխատակիցները 7 երկրից Սեւանում մասնակցում են Digithon-ի եզրափակչին

Սեւանի ափին մեկնարկել է VEON Եվրասիայի եվրասիական Digithon-ը։

Մեկ շաբաթվա ընթացքում իրար հետ մրցելու են VEON-ի աշխատակիցներից կազմված թիմեր՝ Հայաստանից, Ղրղըզստանից, Վրաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկիստանից եւ Ուկրաինայից։

Digithon-ի շրջանակում աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր, որոնցից լավագույնները հետագայում կիրականացվեն VEON խմբի կողմից։ Հայաստանը եվրասիական եզրափակչին ներկայացնում է տեղական եզրափակչի հաղթող Digital Pirates թիմը՝ իր Bottle letter նախագծով:

«Beeline-ը մեծագույն ուշադրություն է ցուցաբերում նորարարական ծրագրերին եւ իր աշխատակիցների շրջանում խրախուսում է ակտիվությունը, նորարար ու ստեղծագործ մտածողությունը։ Նրանց առաջարկած հավելվածները, ծառայություններն ու ծրագրերը հիմնված են հաճախորդների պահանջների եւ ոլորտի ժամանակակից միտումների վրա, եւ կարող են դարձնել մեր ծառայություններն էլ ավելի առաջադեմ, պարզ եւ հարմար մեր հաճախորդների համար։ Մենք շատ հպարտ ենք անցած տարվա մեր հաղթանակով եւ այս տարի սիրով ընդունում ենք հերթական Digithon-ը։ Բոլոր թիմերին հաջողություն եմ մաղթում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: