12:31 | 11.07.17 | Նորություններ | 58152

SoloLearn-ը Facebook-ի ծրագրի կողմից ճանաչվել է Տարվա գլոբալ հավելված

Հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը, որը ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակն է, Facebook-ի FbStart ծրագրի շրջանակում գլխավոր մրցանակ է ստացել ($100 հազ.):

Ստարտափը հաղթել է Global App of the Year անվանակարգում:

Մրցույթը ստացել է 900 հայտ 87 երկրից:

SoloLearn-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Եվա Հյուսյանը TechCrunch-ի հետ զրույցում նշել է, որ հարթակը դարձել է միասին սովորողների ամենաընկերասեր համայնքը, որտեղ ներկայում հասանելի է կես միլիոն բաց կոդ, որոնք օգտագործվում են որպես միասին համատեղ սովորելու գործիք:

Եվա Հյուսյանի խոսքով՝ SoloLearn-ի օգտատերերը նաեւ իրենք են ներկայում մեծ քանակությամբ կոնտենտ գեներացնում:

Հավելվածն արդեն ունի 5 մլն-ից ավելի օգտագործող, որտեղ օրական 1,5 մլն quiz-ներ են լրացվում, իսկ յուրաքանչյուր մեկ վայրկյանում 3 կոդ է հավաքվում:

Օգտագործողների 40%-ը Հնդկաստանից է, 25%-ը՝ ԱՄՆ-ից, մյուսները՝ Եվրոպայից:

Հիշեցնենք, որ SoloLearn-ն անցած տարվա հոկտեմբերին $1,2 մլն սաղմնային ներդրում էր ստացել: