«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն ընդունում է հայտեր Armenian Startup Academy Berlin ծրագրի համար, որի շրջանակում սեպտեմբերի 3-10-ը հայաստանյան 15 ստարտափ կհրավիրվի Բեռլին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 7-ն է:
Դիմում հայտը հասանելի է այստեղ:
Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը կհոգա «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:
Կարող են դիմել բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտի ստարտափները, որոնք արդեն ունեն զարգացած պրոդուկտ, արձանագրել են վաճառքներ կամ հաճախորդների կողմից վայելում են հետաքրքրություն: Գաղափարի փուլում գտնվող ստարտափները չեն կարող դիմել ծրագրին:
Ստարտափները մեկ շաբաթ կանցկացնեն Բեռլինում եւ կստանան հնարավորություն՝ հանդիպելու պոտենցիալ ներդրողներին, գործընկերներին եւ հաճախորդներին: Նրանք նաեւ աջակցություն կստանան բիզնես զարգացման մասով՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ ներդրումային թրեյնինգի տեսքով:
Ծրագրի նպատակն է կապեր ստեղծել եվրոպական եւ հայաստանյան ստարտափ էկոհամակարգերի միջեւ, տարածել հայաստանյան ՏՏ ոլորտի մասին իրազեկվածությունը Եվրոպայում՝ որպես հզոր տեխնոլոգիական եւ R&D կենտրոն:
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Մայիսին, Itel.am-ի հետ զրույցում խոսելով Բեռլինում կայանալիք ծրագրի մասին, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Եվա Նահերը նշել էր, որ ընտրությունը կանգ է առել Բեռլինի վրա, քանի որ այն այսօր Եվրոպայում ամենադինամիկ տեխնո կենտրոններից է:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացման ծրագրի շրջանակում: