16:30 | 22.06.17 | Նորություններ | 23005

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում վարպետության դասընթաց է անցկացվել

Երեւանի «Քվանտ» վարժարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի սաներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ:

Ընկերության մասնագետները վարպետության դասընթաց են վարել ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագրով սովորողների համար:

Ինտերակտիվ շփման միջոցով աշակերտներն ամրապնդել են նախորդ կիսամյակի ընթացքում «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայից ձեռք բերած տեսական գիտելիքները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները համանման դասընթաց են կազմակերպել նաեւ մարզերում:

«Աշխարհում ներկայանալի տեղ զբաղեցնելու իրատեսական եւ կայուն միջոցը գիտելիքն է: Երբ այդ գիտելիքը հարստանում է նաեւ տարիների փորձով, դառնում է կապիտալ: Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում առաջատարի դիրքերը պահպանող ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի հսկայական կապիտալ՝ տարիների փորձ, որի հիմքում անընդհատ կատարելագործվող մասնագետների գիտելիքն է: Որպես պատասխանատու ընկերություն, մենք ձգտում ենք չսահմանափակվել առաջատարի դիրքերը պահպանելով: Ձգտում ենք օգտակար լինել զարգացման ներուժ ունեցող երիտասարդությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: