15:43 | 10.05.17 | Նորություններ | 17976

Beeline-ը BeeTV հավելվածի համար նոր ակցիաներ է գործարկել

Beeline-ը հայտարարել է Smart սակագնային փաթեթների շարքի թարմացման եւ BeeTV հավելվածով կանխավճարային Smart եւ Neo Max ծառայությունների փաթեթների բաժանորդներին մինչեւ 100 անվճար հեռուստաալիքի տրամադրման մասին:

Smart սակագնային փաթեթների շարքը համալրվել է Smart 5500, Smart 7500 եւ մարզային Smart 1500 կանխավճարային սակագնային փաթեթներով:

«BeeTV ծառայությունը մեծ ճանաչում է ձեռք բերել եւ օգտատերերի կողմից արժանացել բարձր գնահատականի ծառայության որակի եւ կայուն աշխատանքի շնորհիվ: Կարճ ժամանակահատվածում այն ներբեռնել են ավելի քան 40 հազ. անգամ: Beeline-ը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը՝ փորձելով տրամադրել առավելագույն որակ, պարզություն եւ օգտագործման հարմարություն»,- նշել է Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը:

BeeTV բջջային անվճար հեռուստատեսության ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման եւ հասանելի է ամբողջ հանրապետության տարածքում: