Sevan Startup Summit 2018

22 Հուլ 2018 - 29 Հուլ 2018
Սեւան

Սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմ
Գրանցվել

Մանուկ Հերգնյան

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Պիեռ Հեննես

Granatus Ventures

«Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Հայկ Կայսերյան

KAYWEB and KAYWEB Angels

Ավստրալաբնակ հրեշտակ ներդրող, KAYWEB, KAYWEB Angels ընկերությունների հիմնադիր

Կարեն Վարդանյան

Union of Information Technology Enterprises

ԻՏՁՄ գործադիր տնօրեն

Paqqy

Ճամփորդի միջոցով փաթեթի ուղարկում եւ ստացում

LiveBoard

Ինտերակտիվ գրատախտակ՝ նկարելու եւ զրուցելու համար

Calculator (APPA)

Հաշվել ԱՊՊԱ-ի հետ կապված ծախսերը

Share4Car

Օնլայն AutoStop-ը միավորում է նույն ճանապարհով երթեւեկողներին

Mathuk

Մաթեմատիկա սովորեցնող օնլայն համակարգ

Pixomatic

Սմարթ ֆոտոխմբագրիչ

Cubway

Արկադային (Arcade game) էլեմենտներով puzzle խաղ

Velopark

Հեծանվային կայանատեղիների, սպասարկման կետերի որոնում

Հայկական KEID-ը մշակում է աշխարհում առաջին ինտերակտիվ կուլոնը

Հայաստանում գործող KEID ստարտափը մշակում է աշխարհում առաջին ինտերակտիվ կուլոնը, որը հնարավորություն է տալիս կուլոնի վրա նկարներ եւ gif-եր ներբեռնել սմարթֆոնից:  

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Հրանտ Սարգսյանը տեղեկացրել է, որ այսօրվանից crowdfunding արշավ են սկսում Indiegogo հարթակում:

Indiegogo-ում կարելի է նախապես գումար նվիրաբերել եւ արտադրության մեկնարկին ստանալ նախապես գնված կուլոնը:

«Շուրջ մեկ տարի է՝ աշխատում ենք նախագծի վրա եւ արդեն պատրաստ ենք արտադրություն սկսել: Գաղափարն ինձ մոտ առաջացել է անցած տարվա ամռանը, եւ հենց այդ ժամանակ էլ որոշեցի այն իրագործել: Միշտ երազել եմ ինչ-որ նորարար բան ստեղծելու մասին, քայլելիս հետեւում էի մարդկանց աքսեսուարներին՝ հասկանալու համար, թե որտեղ կարելի է ինովացիա կիրառել: Փողոցում նկատեցի, որ բոլորը կրում էին կուլոններ, որոնք ստատիկ են, եւ գաղափար առաջացավ փոխել դա»,- նշել է Հրանտ Սարգսյանը:

KEID-ի հիմնադրի խոսքով՝ նախատեսում են մինչեւ հուլիս Indiegogo-ում հավաքել $20 հազ., եւ այդ գումարով սկսել կուլոնների զանգվածային արտադրություն:

«Հայաստանում զրոյից հնարավոր չէ սարքի բաղադրիչները պատրաստել, սակայն հարմար տարբերակ է դրանք ներկրել Չինաստանից եւ այստեղ հավաքել»,- մանրամասնել է Հրանտ Սարգսյանը:

Անդրադառնալով ստարտափի անվանմանը՝ նա պարզաբանել է, որ KEID-ը աստղային համակարգի անուն է:

Նարինե Դանեղյան

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo