Անդրեյ Պյատախինը
16:30 | 30.03.17 | Նորություններ | 16031
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Հանդիպում Գրքի հետ» կրթական ծրագրի ամփոփումը, ինչպես նաեւ ծրագրին մասնակից երեխաների նկարազարդումներով եւ Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների դիզայնով ստեղծված տպագիր գրքի շնորհանդեսը:
Ծրագիրն իրականացվել է Beeline-ի հովանավորությամբ:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների եւ նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Բազմաթիվ անգամներ անձամբ ականատես եմ եղել, թե ինչ խանդավառությամբ են երեխաները եւ նրանց ծնողները ստեղծում իրենց աշխատանքները, ինչը մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Շատ տպավորված եմ ծրագրի մասնակից երեխաների նկարազարդումներով տպագրված գրքով եւ որոշել եմ իմ օրինակը նվիրել իմ երեխաներին, որպեսզի նրանք մեկ անգամ եւս հաղորդակից դառնան մեր մշակույթին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։