16:45 | 02.12.16 | Նորություններ | 12243
Beeline-ի եւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակնում Վանաձոր քաղաքի №1 երաժշտական դպրոցի սաների համար այսօր անցկացվել են վարպետության դասեր:
Վարպետության դասերը վարել են Խաչատուրյանի անվան տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը եւ Կարեն Քոչարյանը:
Դպրոցը նաեւ նվեր է ստացել հիմնադրամի միջոցներով ձեռքբերված կլարնետ, իսկ վարպետության դասերից հետո տեղի է ունեցել Տրիոյի համերգը, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության հետ համատեղ:
«Beeline-ի բարեգործական ծրագրերում հիմնական ուշադրությունն ուղղված է երիտասարդությանը, եւ Դասական երաժաշտության զարգացման հիմնադրամի հետ համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես աճող սերնդի ուղղությամբ ներդրման երկարաժամկետ ծրագիր: Մենք միասին աշխատում ենք տաղանդի զարգացման եւ շնորհալի պատանիների դաստիարակման ուղղությամբ, որոնք կկարողանան արժանի կերպով շարունակել հայ դասական երաժշտության փառավոր ավանդույթները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: