11:52 | 30.09.16 | Նորություններ | exclusive 10531

«Արմաթ»-ի սաները ՀՀ նախագահին 3D շախմատ են նվիրել

Այսօր 12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսի շրջանակում Վեդիի ավագ դպրոցում գործող «Արմաթ» ռոբոտաշինության խմբակի սաները ներկայացրել են իրենց պատրաստած եռաչափ շախմատը, որը նվիրել են ցուցահանդես այցելած ՀՀ նախագահին:

Itel.am-ի հետ զրույցում «Արմաթ» ծրագրի համակարգող Աննա Սարգսյանը նշել է, որ շախմատը երեխաները պատրաստել են 10 օր անընդմեջ աշխատանքի արդյունքում:

Աշխատանքներին մասնակցել է 6 աշակերտ:

«Եռաչափ տպիչով պատրաստված շախմատի գաղափարը ծագել է Վեդիի ավագ դպրոցում գործող ռոբոտաշինության խմբակի երեխաների մոտ: Սկզբնական շրջանում դա ուղղակի բարդ առաջադրանք էր, քանի որ շախմատի այս բաղադրիչները բավական բարդ է պատրաստել եռաչափ տպիչով: Հետո, երբ հասկացանք, որ ստացվում է, մտածեցինք նվիրել շախմատը ՀՀ նախագահին, որն այցելելու է Դիջիթեք»,- նշել է Աննա Սարգսյանը: