15:39 | 29.09.16 | Նորություններ | 13089

Վահե Թորոսյանը՝ Microsoft Ֆրանսիայի տնօրեն

Microsoft-ի կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը նշանակվել է Microsoft Ֆրանսիայի տնօրեն:

Microsoft Ֆրանսիայի տարածած հայտարարության համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ից նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

«Ֆրանսիան հետազոտությունների եւ նորարարության, գիտության, լավագույն ինժեներների պատրաստման երկիր է՝ ձեռներեցական հզոր էկոհամակարգով: Մեր թիմի հետ մենք կամրապնդենք հավատարմությունը մեր հաճախորդների եւ գործընկերների նկատմամբ, որպեսզի արագացնենք նրանց թվային փոխակերպումը դեպի ամպային տեխնոլոգիաներ»,- նշել է Վահե Թորոսյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի Վահե Թորոսյանը ժամանել էր Երեւան՝ մասնակցելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների «ԱրմԹեք» 8-րդ գործարար համաժողովին: