11:45 | 29.09.16 | Նորություններ | 13697

Ucom-ը «Պահենք երեխաներին ընտանիքում»-ի շրջանակում աջակցել է եւս մեկ ընտանիքի

Ucom Հիմնադրամի եւ Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս եւս աջակցել են մեկ ընտանիքի` կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու գործում:

Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Արագածոտնի մարզի գյուղական համայնքներից մեկում բնակվող երկու զավակների ծնողներ՝ Սերոբի եւ Ծաղիկի ընտանիքին:

«Մենք շնորհակալ ենք Ucom-ի բաժանորդներին այս ծրագրի իրականացմանն ուղղված յուրաքանչյուր դրամի համար: Ucom Հիմնադրամը, ինչպես միշտ, կրկնապատկում է նրանցից յուրաքանչյուրի ներդրումը եւ ջանքեր է գործադրում, որ ծրագիրը շարունակական բնույթ կրի, եւ երեխաները մեծանան՝ ծնողական սիրով ու ջերմությամբ շրջապատված»,- ասել է Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

«Վորլդ Վիժնը բազմամյա փորձ ունի խոցելի եւ անապահով ընտանիքների հետ աշխատանքի ոլորտում եւ իր փորձագետների ու սոցիալական աշխատողների ջանքերով կազմակերպում է մասնագիտական աշխատանքներ` ընտանիքների հետ մշակելով անհատական զարգացման պլաններ: Այս աշխատանքների առանցքային նպատակն է բարելավել յուրաքանչյուր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչի արդյունքում էլ ծնողները կշարունակեն երեխաներին պահել ընտանիքում»,- ասել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը: