Հովհաննես Ավոյան
12:20 | 29.09.16 | Նորություններ | 10137
PicsArt-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը TechEye պարբերականի հետ զրույցում ցանկություն է հայտնել, որ ՀՀ կառավարությունն ավելի շատ աջակցի ՏՏ ոլորտին, մասնավորապես՝ ավելի մեծ ներդրումներ կատարելով բուհերում:
TechEye-ը գրում է, որ PicsArt-ը Հովհաննես Ավոյանի 5-րդ ստարտափն է, որը հիմնադրվել է 5 տարի առաջ: Ընկերության երեւանյան գրասենյակում աշխատում է 200, իսկ Սան Ֆրանցիսկոյի գրասենյակում՝ 25 աշխատակից:
Հովհաննես Ավոյանն ընդգծել է, որ PicsArt-ն ակտիվ զարգանում է, եւ այն վաճառելու մտադրություն չունեն: Ավելին, դիտարկում են Մեծ Բրիտանիայում գրասենյակ բացելու հնարավորությունը:
«Մենք սոցիալական խմբագրման ամենախոշոր հարթակներից ենք, իսկ մեր ամենամեծ մրցակիցը Instagram-ն է»,- ասել է նա:
Խոսելով PicsArt-ի թարմացված տարբերակում արհեստական բանականության օգտագործման մասին՝ Հովհաննես Ավոյանն ընդգծել է դրա կարեւորությունն ու պրակտիկ լինելը: