Երեւանում այսօր բացվող 12-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի DigiTec Expo հավելվածն արդեն հասանելի է Google play-ում:
Հավելվածը ԴիջիԹեքի բոլոր մասնակիցներին եւ այցելուներին թույլ կտա հեշտ կողմնորոշվել ցուցահանդեսային տարածքում, քարտեզի վրա տեսնել, թե որ ընկերությունը որտեղ է գտնվում։ Հավելվածում առկա է օրակարգ։ Այն ներառում է նաեւ ներկայացված ընկերությունների մասին տեղեկություն, ինչպես նաեւ՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ ինֆորմացիա։
Հավելվածը ստեղծվել է FlyCode ընկերության կողմից:
ԴիջիԹեք ցուցահանդեսն անցկացվում է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Երեւան էքսպո» կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածքում):
Էքսպոն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը: